Երկակի ստանդարտները պատուհաս են միջազգային կարգավորող ինստիտուտների համար. Աբդոլլահիան
		02.12.2023 . Տարածաշրջան


Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակման ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի կանոնների իրավական հիմքերը, ինչպես նաև միջազգային համակարգերի հեղինակությունը հարցականի տակ դրվեցին՝ հայտարարել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը:

Նա հավելել է, որ Ցեղասպանության արգելման մասին 1948 թվականի կոնվենցիայի համաձայն՝ Միացյալ Նահանգները և Եվրոպական Եռյակը պարտավորվել են կանխել նոր ցեղասպանությունները, մինչդեռ Գազայի հակամարտության ժամանակ իրենք են դարձել հանցագործությանը նպաստող տարրերից մեկը, և դրա մեղսակիցները: Աբդոլահիանը կարծիք է հայտնել, թե երկակի ստանդարտները պատուհաս են դարձել միջազգային կարգավորող ինստիտուտների համար:

«Ինչպե՞ս է ստացվում, որ Ուկրաինայի պատերազմից հետո հիմնականում եվրոպական 34 երկիր Արդարադատության միջազգային դատարան է դիմել որպես երրորդ կողմ՝ «Ուկրաինան ընդդեմ Ռուսաստանի» գործում, բայց բոլորը մահացու լռություն են պահպանել Իսրայելի կողմից իրականացված ցեղասպանության ժամանակ»՝ նշել է Իրանի գլխավոր դիվանագետը:

Մանրամասները՝ ռեպորտաժում: