Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ոչ մի հայ բնակչի չի ստիպել լքել իր տունը. Բայրամով

Բաքուն հավատացած է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գոյակցության հասնելու պատմական հնարավորություն է ստեղծվել՝ Սկոպիեում ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարը:
Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ պնդել է, թե հենց Ադրբեջանն է նախաձեռնել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գիտակցի, որ խաղաղություն հնարավոր կլինի հասնել երկխոսության և հարևանների հետ նորմալ հարաբերությունների միջոցով։
«Իսկ այլ սուբյեկտների աշխարհաքաղաքական ինտրիգներն անարդյունավետ են և ձգձգում են խաղաղության գործընթացը: Որոշ երկրների կողմնակալ և միակողմանի գործողություններն էլ լրջորեն խանգարում են կայունության հաստատմանը»,- ասել է դիվանագետը։
Բայրամովը նաև հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հետ կապված մտահոգություններն անհիմն են: Նա կրկնել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակման ժամանակ ադրբեջանական ուժերն օրինակելի են գործել և ոչ մի հայ բնակչի չեն ստիպել լքել իրենց տները:
Ադրբեջանի արտգործնախարարն իր ելույթում նաև շեշտել է, որ ԵԱՀԿ-ն կորցրել է արդիականությունը, այն նաև չի կարողացել կարգավորել տարածաշրջանում իրավիճակը:
Տարածաշրջանային, միջազգային նորությունները՝ տեսաշարում: