Երևան-Բաթումի ճանապարհին միկրոավտոբուս է վթարի ենթարկվել ինչի հետեւանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի

Երևան-Բաթումի ճանապարհին միկրոավտոբուս է վթարի  ենթարկվել ինչի հետեւանքով զոհվել է երկու ՀՀ քաղաքացի

Այսօր՝ ժամը 02։00-03։00 միջակայքում Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ զոհվել են երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։

Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։

Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։