Բաքվում հրդեհվել է շինանյութի շուկաներից մեկը

Բաքվում հրդեհվել է շինանյութի շուկաներից մեկը



Բաքվի Զիա Բունիաթովի պողոտայում գտնվող շինանյութի շուկայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել:
Ադրբեջանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ դեպքի վայր է ժամանել պետական հակահրդեհային ծառայության 85 աշխատակից և ավելի քան 20 միավոր հատուկ տեխնիկա, ինչպես նաև շտապօգնության երկու բրիգադ: Հրդեհը տեղայնացվել է:

Նշվում է, որ հրդեհի պատճառով մեկ մարդ մահացել է: