Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո

Հունգարիան թույլ չի տա, որ Եվրամիությունը Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ սահմանի. Սիյարտո



Հունգարիան թույլ չի տա Եվրամիության կողմից Ռուսաստանի միջուկային էներգետիկայի դեմ պատժամիջոցների ընդունումը, քանի որ նման քայլը կվնասի Բուդապեշտի շահերը: Այդ մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, որը Բրյուսելում մասնակցել է ԵՄ երկրների գործընկերների հետ խորհրդակցությանը։
Նա նշել է, որ դեռ ծանոթ չէ պատժամիջոցների 12-րդ փաթեթին, սակայն Բուդապեշտը դեմ է միջուկային էներգետիկայի ոլորտում Մոսկվայի հետ համագործակցության սահմանափակումներին: Նրա խոսքով՝ դա կնշանակի հրաժարվել հունգարական էներգետիկ անվտանգությունից:

Սիյարտոն հիշեցրել է, որ Ռուսաստանի դեմ Բրյուսելի սահմանափակումների նոր փաթեթի հաստատման համար կպահանջվի ԵՄ բոլոր երկրների միաձայն որոշումը: Նախնական տվյալով՝ դրանում ՌԴ միջուկային ոլորտի կազմակերպությունների և ձեռնարկությունների նկատմամբ պատժամիջոցներ նախատեսված չեն: