ԵՄ առաջնորդները Գազայի խաղաղ բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու կոչ են արել

ԵՄ առաջնորդները Գազայի խաղաղ բնակչությանը օգնելու համար մարդասիրական միջանցքներ ստեղծելու կոչ են արել



Եվրամիության առաջնորդները կոչ են արել մարդասիրական միջանցքներ ստեղծել՝ Գազայի խաղաղ բնակիչներին օգնության անխոչընդոտ հասանելիությունն ապահովելու համար:
Բրյուսելում ավարտված ԵՄ երկօրյա գագաթնաժողովի ընթացքում դաշինքի առաջնորդները բուռն քննարկումներ են անցկացրել Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հակամարտության և այլ հարցերի շուրջ։
Հանդիպումից հետո տարածված համատեղ հայտարարությունում նշվում է, որ դաշինքն ափսոսանք է հայտնում խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար և կոչ է անում հակամարտող կողմերին՝ դադարեցնել մարտերը:

Իսպանիայի վարչապետի պաշտոնակատար Պեդրո Սանչեսը գագաթնաժողովում հայտարարել է, որ դաշինքի ներսում դեռևս մեծ տարաձայնություններ կան, թե ինչպես պետք է վարվել պաղեստինա-իսրայելական հակամարտության հետ։ ԵՄ երկրները համաձայնել են վեց ամսից հրավիրել խաղաղության միջազգային համաժողով: