Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times

Իսրայելի ռազմաքաղաքական առաջնորդները տարաձայնություն ունեն Գազայի հատվածի վրա լայնածավալ հարձակման հարցում. The New York Times



Իսրայելի պաշտպանության բանակի ցամաքային ստորաբաժանումները՝ կործանիչների և անօդաչու թռչող սարքերի ուղեկցությամբ, հերթական գրոհն են իրականացրել Գազայի հատվածի կենտրոնական հատվածում։ Այդ մասին հայտնում է Jerusalem Post թերթը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայությանը։
«Գործողության ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնաբերել և հարվածներ է հասցրել ահաբեկիչների բազմաթիվ թիրախներին, այդ թվում՝ հակատանկային հրթիռների արձակման կետերին, ռազմական հրամանատարության և կառավարման կենտրոններին և ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչներին»,- ասվում է հայտարարության մեջ: Գրոհի ավարտին զորքերը լքել են տարածքը։
The New York Times-ն էլ, վկայակոչելով բարձրաստիճան զինվորականներին և պաշտոնյաներին, հայտնում է, որ Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է ցամաքային գործողության Գազայում, սակայն ռազմական և քաղաքական առաջնորդները չեն կարողանում համաձայնության գալ, թե երբ և ինչպես այն սկսել:

Ըստ պարբերականի՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրաժարվել է ստորագրել Գազայում ցամաքային գործողության վերջնական պլանը, որը մշակել է իսրայելական բանակի հրամանատարությունը: