Ախալցխայի քաղաքապետարանում սկսվել է պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը

Ախալցխայի քաղաքապետարանում սկսվել է պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը

Ախալցխայի քաղաքապետարանում արդեն սկսվել է այս տարվա պատվավոր քաղաքացիների թեկնածուների գրանցումը։

Թեկնածության առաջադրման իրավունք ունեն․

ա) Հասարակական, մասնագիտական, ստեղծագործական միություններն ու կազմակերպությունները

բ) Շրջանի քաղաքապետը

գ) Սակրեբուլոյի նախագահը

դ) Սակրեբուլոյի ցուցակի կազմի 1/3

ե) Քաղաքացիների նախաձեռնության խումբը, քաղաքապետարանի ընտրողների առնվազն 1% ստորագրություններ հավաքելով

զ) Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի հասարակական դահլիճը

Իրավազոր անձանց կողմից Ախալցխայի քաղաքապետարան ներակայացնելու են դիմում մինչեւ հունիսի 25-ը։

Թեկնածուների գրանցման  ձեւը ղեկավարվում է ըստ Ախալցխայի քաղաքապետարանի սակրեբուլոյի 2018 թ-ի համար 44 որոշմամբ։

Ախալցխայի շրջանի պատվավոր քաղաքացու կոչում կարող է տրվել այն անձին, ով  հասարակական, մասնագիտական, գիտական կամ այլ գործունեության վաստակ ունեցող անձ է։