Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է վաղեմի հակամարտության կարգավորման համար. Բաքվում ԱՄՆ դեսպանություն

Բաքու այցի ժամանակ Կովկասյան բանակցությունների գծով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական Լուիս Բոնոն հանդիպել է բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ԱՄՆ աջակցությունը կողմերին՝ Հարավային Կովկասում կայուն և արժանապատիվ խաղաղության հասնելու համար: Այդ մասին նշված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանության X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունն անհրաժեշտ է այս վաղեմի հակամարտության կարգավորման համար»,- ասված է գրառման մեջ։
While in Baku yesterday, Senior Advisor for Caucasus Negotiations Louis Bono met with high-level officials to discuss U.S. support for the parties in reaching a durable and dignified peace in the South Caucasus. Dialogue between Azerbaijan and Armenia is essential to resolving…
— U.S. Embassy Baku (@USEmbassyBaku) October 10, 2023