Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի օմբուդսմենն այցելել է Ռուբեն Վարդանյանին

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան առանց նախնական ծանուցման Լեռնային Ղարաբաղի կալանավորված անձանց հանդիպել է կալանավայրերում։
Օմբուդսմենն այցելել է նաև Լաչինի ապօրինի անցակետում բերման ենթարկված ԼՂ նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
2023 թվականի հոկտեմբերի 3-ի հանդիպման ժամանակ Ալիևան Վարդանյանին լսել է անձամբ, և նրա դիմումներին պատասխան է տրվել։ Հետաքննության ընթացքում Վարդանյանի իրավունքների պաշտպանությունն իրականացնում է նրա ընտանիքի ընտրած փաստաբանը։