Ռոբերտա Մեցոլան Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում
		05.10.2023 . Տարածաշրջան


Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում:

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր հանդիպել եմ Գրանադայում և հրավիրել եմ նրան ելույթ ունենալու Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանում»,- նշել է Մեցոլան, հավելել, որ Փաշինյանին սպասում է մի քանի շաբաթից:

Եվրախորհրդարանի ղեկավարի խոսքով՝ Հայաստանը Եվրամիության աջակցության կարիքն ունի։

«Հայաստանը մեր աջակցության և օգնության կարիքն ունի՝ հաղթահարելու ներկայիս հումանիտար ճգնաժամը, որն առաջացել է հազարավոր մարդկանց՝ Լեռնային Ղարաբաղը լքելու պատճառով»,- հավելել է Մեցոլան: