Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը. ամերիկացի սենատոր
		30.09.2023 . Արցախ


Ադրբեջանը ամիսներ է ծախսել՝ փորձելով սովամահ անել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը` X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ սենատոր Էտ Մարքին:

Նա անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմանը, ինչի հետևանքով հայ բնակչությունը զանգվածաբար արտագաղթել է:

«Մենք պետք է պատասխանատվության ենթարկենք Ադրբեջանի կառավարությանը»,- նշել է սենատորը։