France 2-ի եթերում` Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին, հնչել է ՀՀ օրհներգը
 
                 
    France 2 հեռուստաընկերության եթերում հեռարձակվող հեղինակավոր «Grand Echiquier» հաղորդաշարի՝ Հայաստանին նվիրված հատուկ թողարկման ավարտին հնչել է Հայաստանի Հանրապետության օրհներգը։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից:
    Թողարկման նկարահանումները տեղի են ունեցել Ֆրանսիայի ամենանշանավոր կոթողներից մեկի` Վերսալյան պալատի Արքայական օպերայի համերգասրահում։
    Կատարող` Ռուզան Մանթաշյան, սոպրանո
    Նվագակցությամբ` Աստղիկ Սիրանոսյանի, թավջութակ, և Վերսալի Արքայական օպերայի նվագախմբի։
 
                       
                       
                       
                       
                       
                       
                      