1880 Թ. ՄԱՐՏԻ ՎԵՐՋ. ԱԽԱԼՑԽԱ. ԵՂԻՇԵ ՎԱՐԴԱՊԵՏ ՄԵԾԱՏՈՒՆՅԱՆՑԻ ԳՅՈՒՏԵՐԸ

Եղիշէ վարդապետ Մեծատունեանցը հայոց հին բժշկարաններից հանել է մի քանի բժշկական նոր գիւտեր. 1) Մաշարայական, այն է թոքախտական ցաւի դեղը, 2) Երկարակեցութեան դեղ, որով մարդիկներին մինչև 160 տարի ապրեցնում է (փորձված է արդէն), 3) Կանացի մի քանի դժուարին հիւանդութիւնների դեղ, 4) Ժանտախտից բժշկվելու դեղ: Յոյս ունենք, որ պարոնը նախքան իր արած գիւտերի գործադրութիւնը, իր հնարած դեղերը կը ներկայացնէ որևիցէ բժշկական ընկերութեան քննութեանը:
«Մշակ» , 1880, № 53, 29 մարտի:
Արմեն Ասատրյան
պատմաբան