6 բուժառուներ ուղեկցողների հետ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ

6 բուժառուներ ուղեկցողների հետ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ ԼՂ-ից տեղափոխվել են ՀՀ բուժկենտրոններ


Այսօր՝ օգոստոսի 28-ին, ԼՂ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից 6 բուժառուներ ուղեկցողների հետ անհետաձգելի մասնագիտացված բժշկական օգնություն ստանալու համար

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ԱՆ-ից: 

 

Նախատեսվում է օրվա ընթացքում ԿԽՄԿ մեքենաներով ԼՂ վերադարձնել 3 բուժառուների ուղեկցողների հետ, որոնք ժամանակին պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար։

 

«Արևիկ» բուժմիավորումում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 երեխա, 4-ը գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքում:

 

«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում ստացիոնար բուժում է ստանում 87 հիվանդ, 6 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որից 3-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։