Baykar Makina ընկերությունը Bayraktar անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ

Baykar Makina ընկերությունը Bayraktar անօդաչու թռչող սարք է նվիրել Ուկրաինային Անկախության օրվա կապակցությամբ



Անկախության օրվա կապակցությամբ Baykar Makina ընկերությունը անվճար Bayraktar անօդաչու թռչող սարք է տրամադրել Ուկրաինային՝ հայտնում է երկրի ՊՆ գլխավոր հետախուզական վարչությունը։
Կառույցից նշել են, որ դա առաջին նման նվերը չէ: Հունվարի 25-ին թուրքական ընկերությունը Կիևին ևս 2 անօդաչու էր նվիրել:

Գերատեսչությունը շնորհակալություն է հայտնել թուրքական կողմին՝ Ուկրաինային շարունակական աջակցություն տրամադրելու և երկրի անկախությունը պաշտպանելու համար: