Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է

Մարտակերտի` անհետ կորած համարվող բնակիչը հայտնաբերվել է



Oգոստոսի 21-ին հաղորդվել էր Մարտակերտ քաղաքի բնակիչ, 1988թ. ծնված Ն.Մ.-ի` անհետ կորելու մասին:

ԼՂ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում` օգոստոսի 22-ին` ժամը 08:30-ի սահմաններում, վերջինս հայտնաբերվել է Մարտակերտ քաղաքի Սախարով փողոցի բնակելի շենքի տներից մեկում` ողջ ու առողջ վիճակում։