Ռուսաստանում առաջարկել են ներգաղթյալներին զրկել քաղաքացիությունից, եթե նրանք հրաժարվեն զինծառայությունից

Ռուսաստանում առաջարկել են ներգաղթյալներին զրկել քաղաքացիությունից, եթե նրանք հրաժարվեն զինծառայությունից



Զինվորական ծառայության գրանցումից և զինված ուժերի շարքերում ծառայելուց հրաժարվելու պատճառով միգրանտները կարող են զրկվել արդեն ձեռք բերված քաղաքացիությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահին կից Մարդու իրավունքների խորհրդի անդամ Կիրիլ Կաբանովը՝ դա համարելով «արդար» պրակտիկա: Նրա խոսքը մեջբերում է РИА Новости-ն։
Ըստ Կաբանովի՝ զինվորական ծառայությունից խուսափելով՝ ներգաղթյալները հրաժարվում են կատարել այն պարտավորությունները, որոնք ստանձնել են Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու ժամանակ։
Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն ունի օրենք, որը թույլ է տալիս զրկել ձեռք բերված ՌԴ քաղաքացիությունից՝ ՌԴ զինված ուժերը վարկաբեկելու և ազգային անվտանգությանը վտանգ ներկայացնող գործողություններ կատարելու համար։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 100 ներգաղթյալի տարել են Սանկտ Պետերբուրգի զինկոմիսարիատներ: Նրանք բոլորն ունեցել են ռուսական անձնագրեր, սակայն հաշվառված չեն եղել: