Հնդկաստանը ցանկանում է հասանելիություն ստանալ Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի շուկաներին. Ռուդրա Գաուրավ Շրեստ

Հնդկաստանը ցանկանում է հասանելիություն ստանալ Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի շուկաներին. Ռուդրա Գաուրավ Շրեստ



Իրանում Հնդկաստանի դեսպան Ռուդրա Գաուրավ Շրեստը բարձր է գնահատել Իրանի հետ հարաբերությունները: Նա հայտարարել է. «Հնդկաստանը ցանկանում է բարեկամ Իրանի տարածքով հասանելիություն ստանալ Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի շուկաներին: Այդ իսկ պատճառով Հնդկաստանը մասնակցում է Հյուսիս-հարավ միջանցքի և Չաբահարի նավահանգստի ծրագրերին»:

Դեսպանը նշել է, որ Հնդկաստանի վարչապետը հույս ունի շուտով հյուրընկալել Իրանի նախագահ Ռայիսիին: