Գիշերն Օդեսան կրկին օդային հարձակման է ենթարկվել

Գիշերն Օդեսան կրկին օդային հարձակման է ենթարկվել



Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Օդեսայում մի շարք պայթյունների մասին, իսկ տարածաշրջանում օդային տագնապ է հայտարարվել։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը գիշերը հետ է մղել երեք հարձակում Օդեսայի վրա՝ ոչնչացվել է 15 անօդաչու թռչող սարք և 8 հրթիռ, հայտնում են տարածաշրջանային իշխանությունները։
«Հակառակորդը գիշերը երեք անգամ հարձակվել է Օդեսայի շրջանի վրա՝ օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքերի երկու ալիք, ընդհանուր առմամբ 15 միավոր և «Կալիբր» տեսակի ծովային 8 հրթիռ։ Հակաօդային պաշտպանության ուժերը հետ են մղել բոլոր հարձակումները»,- ասել է Օդեսայի շրջանային ռազմական վարչակազմի խոսնակ Սերգեյ Բրաչուկը։

Հրթիռի բեկորները վնասել են Օդեսայի կենտրոնում գտնվող հանրակացարանը, ինչպես նաև հանրախանութը: Երկու տեղամասում հրդեհ է բռնկվել, սուպերմարկետի երեք աշխատակից տուժել է: Վնասվել են նաև բազմաբնակարան շենքեր, դեղատուն և մեքենաներ։