Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին լրացուցիչ 25 մլրդ դոլար հատկացնել

Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին լրացուցիչ 25 մլրդ դոլար հատկացնել



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսից խնդրել է Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին աջակցության համար լրացուցիչ 25 միլիարդ դոլար հատկացնել: 
Փաթեթը նախատեսում է 13 միլիարդ դոլարի հատկացում Պենտագոնին՝ Ուկրաինային ռազմական աջակցության համար: 3,6 միլիարդ դոլար էլ պետք է հատկացվի Կիևին ռազմական, հետախուզական և պաշտպանական շարունակական աջակցության համար: Ուկրաինային և ռուս-ուկրաինական պատերազմից տուժած երկրներին տնտեսական, հումանիտար և այլ աջակցության համար կհատկացվի 8,5 միլիարդ դոլար, այդ թվում՝ 200 միլիոն դոլար՝ աֆրիկյան երկրներում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությանը դիմակայելու համար:
Ընդհանուր առմամբ, նախագահը խնդրել է շուրջ 40 միլիարդ դոլար հատկացնել միջազգային կարիքների համար: Բացի Ուկրաինայից՝ աջակցություն կտրամադրվի նաև Թայվանին: Փաթեթը կուղղվի նաև սահմանային անվտանգության ապահովմանը և աղետներից տուժածներին:

Reuters-ը, գրում է, որ Բայդենի հայտը կարող են արգելափակել Կոնգրեսի ծայրահեղ աջ հանրապետականները, որոնցից շատերը սերտ կապեր ունեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ և չեն ցանկանում միլիարդներ ծախսել Կիևին աջակցության համար: