1905 Թ. ՄԱՐՏ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ

1905 Թ. ՄԱՐՏ. ՔՐԻՍՏԱՓՈՐ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏԸ

Կիրակի, մարտի 13-ին, երեկոյեան քաղաքիս ս. Վարդանանց եկեղեցում, խուռն բազմութեան ներկայութեամբ, ժամերգութիւնից յետոյ կատարվեց հոգեհանգստեան մաղթանք նորերս վախճանված հանգուցեալ Քրիստափօր Միքայէլեանի յիշատակին: Նախքան հոգեհանգիստը մի դամբանական խօսեց եկեղեցու քահանաներից Մինաս քահանայ Ազնաւուրեանը, դրուատելով նրա հասակակական գործունէութիւնը:
Այս օրերս քաղաքիս հայ ազգաբնակութեան մէջ մի խնդրագիր էին շրջեցնում, ուղղած Վեհափառ Կաթողիկոսին, որ մեր յաջորդ Սիօն վարդապետը եպիսկոպոս ձեռնադրվի և մշտապէս Ախալցխայում մնայ:

<Մշակ>, 1905թ., № 51, 22 մարտի:
Արմեն Ասատրյան
պատմաբան