Եվրամիության դիտորդները գտնվում են Կոռնիձորի սահմանային հատվածում
		26.07.2023 . Տարածաշրջան


Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունը Թվիթերի միկրոբլոգում գրառում է արել առաքելության գործունեության մասին:

«Այսօր Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության  ղեկավար Մարկուս Ռիտերը մեր դիտորդների հետ ուշադիր հետևում է Հայաստանից Լաչինի միջանցքի մուտք տանող ճանապարհին տեղի ունեցող զարգացումներին՝ ընթացիկ իրադարձությունների վերաբերյալ առաջին ձեռքից և հավաստի տեղեկատվություններ ստանալու համար»: