ԼՂ ԱԺ նախագահը ևս միանում է Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին
		18.07.2023 . Արցախ


Հուլիսի 17-ին՝ ժամը 23:00-ին, ԼՂ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների մասնակցությամբ շտապ խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդարանի ղեկավարը հայտնել է, որ Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ միանում է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած նստացույցին:

ԱԺ նախագահը նշել է, որ նստացույցը պայքարի ծայրահեղ միջոցներից է, բայց ոչ ամենածայրահեղը:

«Արցախի ամբողջական պաշարումը օրեցօր հանգեցնում է վատթարագույն ծայրահեղության, ինչն անդառնալի հետևանքների պատճառ կդառնա»,- ասել է Արթուր Թովմասյանը: