Ախալցխայի հայկական պետական դպրոցի մարզիկները նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը

Ախալցխայի հայկական թիվ 3 պետական դպրոցի թիմը «Դպրոցական մարզական օլիմպիադա 2023»-ի հաղթող է։
Անակլիայում կայացած մրցավազքի եզրափակիչ խաղերում նրանք երիտասարդների մեջ գրավեցին առաջին տեղը և նվաճեցին Վրաստանի չեմպիոնի կոչումը։
Հուլիսի 7-ից 13-ը չորս մարզաձևերում անցկացվում են մրցումներ դպրոցական թիմերի միջև: