Ուկրաինան Սպիտակ տանը երաշխիքներ է տվել, որ կասետային զինամթերքի կիրառումից խաղաղ բնակչությունը չի տուժի

Ուկրաինան այս պահի դրությամբ չի համապատասխանում ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ պահանջներին: Այս մասին CNN-ին տված հարցազրույցում նշել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի համակարգող Ջոն Քիրբին:
Նա հայտնել է, որ Միացյալ Նահանգները դեռ որոշում չի կայացրել` Ուկրաինային փոխանցել ATACMS` մինչև 300 կմ հեռահար գործողության հրթիռները:
Վերջինս նաև տեղեկացրել է, որ F-16 կործանիչները երբեք նախատեսված չեն եղել ուկրաինական հակահարձակման համար, սակայն դեռ կարող են փոխանցվել Կիևին` նախքան հակամարտության ավարտը:
Սպիտակ տնից հայտնել են, որ Ուկրաինան գրավոր երաշխիքներ է տվել, որ ամերիկյան կասետային զինամթերքի կիրառման պարագայում նվազագույնի կհասցնի խաղաղ բնակչությանը սպառնացող վտանգները: