Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է շարունակվող խաղաղ բանակցությունները․ Փալոն

Հայաստանի տարածքի վրա հարձակումներով Ադրբեջանը վտանգում է շարունակվող խաղաղ բանակցությունները և Կովկասում հետագա ապակայունացման ռիսկեր է ստեղծում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ անդրադառնալով Հագարի կամրջի վրա Ադրբեջանի սադրանքին։
«Պետքարտուղարությունը պետք է փորձի դադարեցնել ագրեսիայի այդ անիմաստ գործողությունները և հասնի Հայաստանի սահմանների ճանաչմանն ու հարգմանը»,- ընդգծել է Փալոնը:
Azerbaijan is jeopardizing ongoing peace negotiations and risking further destabilization in the Caucasus through their attacks in Armenian territory. @StateDept must try to halt these senseless acts of aggression & push for the recognition & respect of Armenia’s borders.
— Rep. Frank Pallone (@FrankPallone) June 14, 2023