Զելենսկին հետևել է Խերսոնի հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը

Զելենսկին հետևել է Խերսոնի հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը



Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնել է Խերսոնի շրջանի՝ Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներ:
Նախագահը խորհրդակցություն է անցկացրել Կախովկայի ՀԷԿ-ում պայթյունի և դրա հետևանքների վերացման թեմայով։ Քննարկվել են բնակիչներին անվտանգ վայրեր տարհանելու, հեղեղված տարածքների կենսաապահովման կազմակերպման, տարածաշրջանի էկոհամակարգի բարելավման հետ կապված հարցեր:

Զելենսկին նաև հետևել է հեղեղված շրջաններից քաղաքացիների տարհանմանը, այցելել աղետից տուժածներին: