Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել

Ուղիղ երկխոսությունը Հարավային Կովկասում ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է․ Պատել



ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի՝ Վաշինգտոնում սպասվող բանակցություններին:
Նա նշել է, որ հանդիպման հստակ ժամկետներ հայտնել չի կարող, սակայն ԱՄՆ-ում սպասում են այդ հանդիպմանը։

«Կողմերը ձգտում են Հարավային Կովկասում խաղաղ ապագա կառուցել: Մենք շարունակում ենք հավատալ, որ ուղիղ երկխոսությունը ամուր և արժանապատիվ խաղաղության հասնելու բանալին է»,- նշել է Պատելը։