Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածով ձերբակալել են 30 մարդու

Ղրղզստանում պետական հեղաշրջում նախապատրաստելու կասկածով ձերբակալել են 30 մարդու



Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հանրապետության հատուկ ծառայություններին հաջողվել է ձերբակալել ավելի քան 30 մարդու, որոնք կասկածվում են պետական հեղաշրջում նախապատրաստելու համար։
«Ձերբակալվել են անձինք, որոնք ծրագրում էին կազմակերպել զանգվածային անկարգություններ և անհնազանդության ակցիաներ՝ իշխանությունը բռնի զավթելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հարցաքննության ընթացքում նրանք ընդունել են իրենց մեղքը և տվել խոստովանական ցուցմունք: Հաղորդվում է նաև, որ դավադիրների ընդհանուր թիվը գերազանցում է 100-ը: