Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ

Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ


Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ հունիսի 5-ին՝ ժամը 10:45-ից ժամը 11։00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ-ն շփման գծի արևելյան և հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։

 

Հայկական կողմը կորուստներ չունի։

 

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։

 

Հունիսի 5-ի ժամը 13։00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։