Վերադարձն անցյալին հղի է վերջնականապես ցեղասպանվելու իրատեսական վտանգով. Վահագն Չախալյան

Վերադարձն անցյալին հղի է վերջնականապես ցեղասպանվելու իրատեսական վտանգով. Վահագն Չախալյան

Ուզում եմ իմ մտահոգությունն հայտնել երեկ  ՀՀ- ում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կողմից արված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի կարող կարգավորվել առանց «գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձի» մտքի կապակցությամբ:

Պետք է մեզ զարմացներ, որ Մինսկի Խմբի համանախագահ երկրի ներկայացուցիչը նման միակողմանի ու միանձնյա հայտարարություն է անում։ Սակայն անձամբ ինձ դա չի զարմացրել։ 1919 թվականից առ այսօր Հայոց Ցեղասպանության դրժման միջազգային ճակատը ամրացնող, նաև Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի կենսականությունն ապահովող Մեղրին Ադրբեջանին խոստացող ԱՄՆ-ն, ե՞րբ է հայամետ պահվածք ունեցել, որ այսօր ունենա։ Ինձ ուղղակի զարմացրել է, այդ տարածքների վրա արյուն թափած, և այսօր ՀՀ ում քաղաքական և հասարակական որոշ հեղինակություն և այդ ուղղությամբ ակտիվություն ունեցող տղաների այս մտքի հանդեպ քար լռությունը և այն հանգամանքը, որ չեն հայտարարում՝մենք չունենք հողեր տալու և որ Արցախի կարգավիճակն ու նրա միացումը  ՀՀ – ին այլընտրանք չեն կարող ունենալ։ Ինձ զարմացնում է նաև այն, որ ՀՀ- ում այսօր դեռևս կան իրենք իրենց հարգող քաղաքական շրջանակներ, որոնք տակավին Հայաստանի և Արցախի ճակատագիրը կապում են այս, կամ այն ռազմական բլոկի և այս կամ այն գերտերությունների հետ։

Անքննելի և հստակ է, մենք ստիպված ազատագրել և չեզոքացրել ենք այն կրակակետերը, որոնք մահ էին սփռում Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ: Եվ եթե ապագայում լուծում չգտնի ու խաղաղ չկարգավորվի այս խնդիրը, մենք հետագայում էլ ստիպված ենք լինելու նույն կերպ վարվել և ազատագրել բռնազավթված հայկական բոլոր այն տարածքները, որտեղից մահ է սփռվում հայ զինվորի ու հայ քաղաքացու վրա, այդ թվում նաև Նախիջևանը:

Վեդարաձն անցյալին ոչ միայն անիրատեսական է, այլև հղի է վերջնականապես ցեղասպանվելու իրատեսական վտանգով: Արդյո՞ք Ամերիկայի Միացյալ Նահանգների հեռացող դեսպանը խնդրի կարգավորման  միակողմանի և ոչ համապարփակ իր մոտեցումով չի ուզում հավելյալ լարում մտցնել , առանց այդ էլ լարված տարածաշրջանում: Ի՞նչ զիջումների մասին է խոսքը, երբ ագրեսոր, միջազգային ահաբեկչությանը հովանավորող երկրի նախագահը խոսում և երազում է Սևանի և Երևանի օկուպացիայի մասին։

Արցախի խնդրի կարգավորման և արցախահայության անվտանգության ապահովման մի ճանապարհ կա, այն է՝ տնտեսական ու ժողովրդագրական աճով օր-օրի հզորացող Հայաստանի Հանրապետության գոյության փաստը: Եվ մեր խնդիրն այս պահին այդ աճի ապահովումն է, եկեք չզարմանանք և մեզ հեռու պահենք օտարամետ պատեհապաշտությունից:

Հայաստանը չպետք է ընկնի ԱՄՆ-ի դեսպանատան կողմից կիրառվող մեթոդների ազդեցության տակ, որոնցից է << փափուկ ուժի >> կիրառումը։ ՀՀ ավանդական արժեքներին, Հայոց Առաքելական եկեղեցու արժեքներին հակասող երևույթների որդեգրումը կարող է վատ հետևանքներ ունենալ հետագայում հայկական արժեքների պահպանման համար։

Վահագն Չախալյան

17.10․2018թ.