Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման. Ռեզնիկով

Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման. Ռեզնիկով



Ուկրաինական զորքերը պատրաստ են հակահարձակման, նրանք սպասում են հրամանատարության որոշմանը, ասել է պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Հակահարձակման նախապատրաստությունը մոտենում է ավարտին: Բացի զենք ստանալուց, պետք է լինի նաև մեր զինծառայողների՝ տեխնիկային տիրապետելու ունակություն: Մենք ստացել ենք բավականին ժամանակակից զենքեր՝ Leopard-2, Challengers և Abrams, բայց, կարծում եմ, որ Abrams չի կիրառվի այս հարձակմանը: Գլոբալ առումով մենք պատրաստ ենք հարձակման»,- ասել է նախարարը:

Կիևում անընդհատ խոսում են ուկրաինական զորքերի մոտալուտ հակահարձակման մասին։ Երկրի վարչապետ Դենիս Շմիհալի խոսքով՝ այն կարող է սկսվել գարնանը կամ ամռանը։ Ուղղություններից մեկը համարվում է Զապորոժիեի շրջանը՝ նպատակ ունենալով հասնել Ազովի ծովի ափ: