ԱՄՆ-ն Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի

ԱՄՆ-ն Ուկրաինային 325 մլն դոլարի ռազմական աջակցության նոր փաթեթ կտրամադրի



ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարգադրել է Կիևին հատկացնել ռազմական օգնության նոր փաթեթ` 325 մլն դոլար ընդհանուր արժեքով: Այն կներառի զինամթերք` նախատեսված HIMARS համակարգերի համար: Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը:

«Այսօր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և փոխնախագահ Քամալա Հարիսի վարչակազմը կհայտարարի Ուկրաինային հատկացվելիք ռազմական օգնության նոր փաթեթի մասին»,- ասել է նա` հավելելով, որ Միացյալ Նահանգները, ի աջակցություն Ուկրաինայի, շարունակում է աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ: