Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ. Ստեփանյան

Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ. Ստեփանյան



Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը միջազգային կազմակերպությունների, ԶԼՄ-ների և իրավապաշտպան կազմակերպությունների կողմից ընկալվում է որպես նորմալ երևույթ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը:
«Կսահմանափակվեի՞ք արդյոք մեկ-երկու հոդվածով, հայտարարությամբ կամ կարճ զեկույց գրելով, եթե հումանիտար ճգնաժամն անմիջականորեն ազդեր ձեզ և ձեր ընտանիքների վրա»,- գրել է Ստեփանյանը:

Total silence‼️
The blockade of Artsakh by AZE is perceived as normal by intl organizations, media & HR organizations.
Would you limit yourself to writing one or two articles, statements, or short reports if a humanitarian crisis immediately affected you and your families?
— Gegham Stepanyan #StopArtsakhBlockade (@Gegham_Artsakh) April 18, 2023