Ադրբեջանցի զինծառայողները Կարսում կմասնակցեն Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին

Ադրբեջանցի զինծառայողները Կարսում կմասնակցեն Թուրքիայի հետ համատեղ զորավարժություններին



Ադրբեջանի զինված ուժերի մի խումբ զինծառայողներ մեկնել են Թուրքիա՝ մասնակցելու «Հեյդար Ալիև 2023» համատեղ զորավարժություններին, որոնք կանցկացվեն Կարսում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ այսօր պաշտոնական այցով մեկնել է Ղազախստան: Այցի շրջանակում նախատեսվում է քննարկել երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: