Վստահ եմ՝ կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը. Արայիկ Հարությունյան
		09.04.2023 . Արցախ


Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունը կյանքի շարունակականության խորհուրդն ունի: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
 
«Եվ այդ խորհրդով ու հավատով, վստահ եմ, մենք կկարողանանք ապահովել մեր նահատակների արյամբ սրբագործված Արցախի վերածնունդը… 
 
Քրիստոս հարյավ ի մեռելոց։
 
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- նշված է գրառման մեջ։