Աբասթումանիում վերանորոգում են ճոպանուղին
Սկսվել են վերականգնողական աշխատանքները Վրաստանի ամենամեծ աստղադիտարանում, որը գտնվում է Աբասթումանիում: Սեպտեմբեր ամսին կվերանորոգեն ճոպանուղին, որը կառուցվել է 1959 թվականին:
Ճոպանուղին մշտապես ստուգվել է աշխատակիցների կողմից, բայց 59 տարի է ինչ ամբողջովին չի վերանորոգվել: Միայն 1983 թվականին փոխվել է ճոպանուղու խցիկը:
«Ծրագրված է, որ աստղադիտարանը լինի զբոսաշրջության կենտրոն: Գրադարանը կլինի երկրորդ հարկում: Երրորդ հարկում էլ կլինեն գրասենյակները աշխատակիցների համար: Աբասթումանիում կա 14 աստղադիտակ: Ցավոք աստղադիտակները վերանորոգման ցուցակում չկան, չնայած դրան, որ վերանորոգման անհրաժեշտությունը կա»,-ասում է Աբասթումանի աստղաֆիզիկական աստղադիտարանի տնօրեն Մայա Թոդուան:
Վերականգնողական աշխատանքները արդեն սկսվել են և այն ծրագրված է ավարտին հասցնել 2019 թվին: Աբաստումանիի աստղաֆիզիկայի աստղադիտարանի աշխատանքները ֆինանսավորվում է համաշխարհային բանկի և մունիցիպալիտետի զարգացման ֆոնդի կողմից: