Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր

Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ հրավիրված ԱԽ արտահերթ նիստում քննարկվել են Արցախի պաշտպանությանն առնչվող հարցեր



Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է Արցախի Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։
Քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման խստացման և չդադարող սադրանքների  պայմաններում Արցախի պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։
Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Կամո Վարդանյանը։
Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային և քաղաքացիական  կառույցների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և համակարգված համագործակցությունը հրատապ և երկարաժամկետ խնդիրների լուծման հարցում։

Քննարկված հարցերի համատեքստում Արցախի նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին: