Ժողովրդական պաշտպան. Մեր ներկայացուցիչները շարունակում են հետևել խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ընթացքին, ինչպես նաև հանդիպել բերման ենթարկված քաղաքացիներին
		08.03.2023 . Վրաստան


Վրաստանի ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները շարունակում են հետևել Վրաստանի խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ընթացքին, ինչպես նաև հանդիպել ժամանակավոր մեկուսացման վայրերում և ոստիկանական բաժանմունքներում ձերբակալված քաղաքացիների հետ,- ասված է Վրաստանի ժողովրդական պաշտպան Լևան Իոսելիանիի հայտարարության մեջ:

«Ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչներն իրենց մանդատի շրջանակներում կշարունակեն այցելել կալանավորված անձանց և ծանոթանալ նրանց ֆիզիկական վիճակին։

Վրաստանի ժողովրդական պաշտպանը առաջիկա օրերին հանրությանը կտեղեկացնի մարտի 7-8-ի բողոքի ակցիայի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների գնահատականի մասին»,- ասված է հաղորդագրությունում։

Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի առաջին ալիքի կայքից։