Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը սադրանք է. Պոդոլյակ

Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը սադրանք է. Պոդոլյակ


Ուկրաինական կողմն արձագանքել է Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հայտարարությանը, որ Բրյանսկի մարզ ուկրաինական դիվերսիոն խումբ է մտել:

 

Նախագահ Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է՝ «Ռուսաստանում ուկրաինական դիվերսիոն խմբի պատմությունը դասական գիտակցված սադրանք է»:

 

Լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինայում՝ Բրյանսկին սահմանակից Սումի և Չեռնիգովի շրջանում օդային տագնապ է հայտարարվել: