Ախալցխայի քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 530 հազար լարի.

Ախալցխայի քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար նախատեսվում է հատկացնել 1 մլն 530 հազար լարի.

Ախալցխայի մունիցիպալիտետում գյուղերի աջակցության ծրագրի շրջանակներում ավարտվել են հանդիպումները բնակչության հետ՝ նախատեսվում է հատկացնել 1,530,000 լարի՝ քաղաքապետարանի 46 բնակավայրերի խնդիրների լուծման համար։
Գումարի մի մասը՝ 612 հազ., հատկացվելու է գյուղի աջակցության ծրագրից, իսկ մնացածը կավելացվի քաղաքապետարանի տեղական բյուջեից։
Սակրեբուլոյի նիստում հաստատված փաստաթղթի համաձայն՝ գյուղացիների համար առաջնահերթությունը մնում է ճանապարհի վերականգնումը, խմելու և ոռոգման ջրի մատակարարումը, արտաքին լուսավորության կազմակերպումը, գերեզմանոցների ցանկապատումը և խաղահրապարակների կազմակերպումը։
Ախալցխայի քաղաքապետ Իրակլի Լազարաշվիլիի խոսքով՝ քաղաքապետարանը կարող է 200%-ով ավելացնել յուրաքանչյուր գյուղին հատկացվող գումարը։