Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ

Լավրովը Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիևի հետ



Աշխատանքային այցով Բաքու ժամանած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Բաքվում կկայանա նաև Լավրովի հանդիպումն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։

 

«Ռուսաստանի արտգործնախարարի այցը համընկնում է անցյալ տարի փետրվարի 22-ին ստորագրված դաշնակցային համագործակցության մասին երկկողմ հռչակագրի առաջին տարեդարձի հետ։ Ադրբեջանի ղեկավարության հետ հանդիպումների ժամանակ Լավրովը կքննարկի երկկողմ հարցերի ողջ շրջանակը, արդիական տարածաշրջանային և միջազգային խնդիրները, ինչպես նաև հատուկ ուշադրություն կդարձնի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը»,- նշված է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։