Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման մասին լուրերը կեղծ են. Արցախի տեղեկատվական շտաբ
		25.02.2023 . Արցախ


Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ սոցիալական մեդիայում տարածվող տեղեկությունը, ըստ որի՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը բացվել է, կեղծ է: Ադրբեջանը շարունակում է բնապահպանական պատրվակով Արցախի շրջափակումը:

Տեղեկացնում ենք նաև, որ ճանապարհի բացման դեպքում կտարածվի պաշտոնական հաղորդագրություն:
 
Խնդրում ենք տուրք չտալ ապատեղեկատվությանը: