Ֆրանսիայի ԱԳՆ-ն արձագանքել է Լաչինի միջանցքի վերաբերյալ ՄԱԿ-ի դատարանի որոշմանը
		23.02.2023 . Արցախ


Ֆրանսիայի արտգործնախարարությունը արձագանքել է Լաչինի միջանցքի ապաշրջափակման պահանջով Հայաստանի դիմումի վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշմանը։
 
Գերատեսչությունում հիշեցրել են, որ Դատարանը պահանջել է Ադրբեջանից ձեռնարկել բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժն ապահովելու համար։ 
 
«Ֆրանսիան հաստատում է իր անսասան աջակցությունը Արդարադատության միջազգային դատարանին և նրա որոշումների պարտադիր բնույթին»,- ասված է հաղորդագրության մեջ: