Ալիևը հայտնել է, որ Փաշինյանի ու Բլինքենի հետ հանդիպմանը քննարկվել են խաղաղության համաձայնագրի շուրջ հարցեր

Ալիևը հայտնել է, որ Փաշինյանի ու Բլինքենի հետ հանդիպմանը քննարկվել են խաղաղության համաձայնագրի շուրջ հարցեր



Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ եռակողմ հանդիպումից հետո պատասխանել է Ադրբեջանական լրատվամիջոցների հարցերին:
«Ես իմ դիրքորոշումն եմ հայտնել։ Շատ հարցեր են քննարկվել, այդ թվում՝ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ստորագրումը»,- ասել է Ալիևը, հավելել՝ Բաքուն ստացել է Երևանի առաջարկները և աշխատում է պատասխան առաջարկների շուրջ:

Նրա խոսքով՝ ամենակարևորն այն է, որ խաղաղության պայմանագիրը պետք է հիմնվի միջազգային նորմերի և սկզբունքների վրա։ Անդրադառնալով սահմանազատման հարցերին՝ Ալիևը կարծիք է հայտնել, թե սահմանային անցակետեր պետք է տեղադրվեն ինչպես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» երկու կողմում, այնպես էլ «Լաչինի շրջանի և Հայաստանի սահմանին»։