Քննարկվել են շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները

Քննարկվել են շրջափակման հետևանքով Արցախում առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները


Արցախի ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը, Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչությունում հանդիպել են Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա-Քսավյե Բելամիի հետ։ Այդ մասին ասված է Արցախի ՄԻՊ-ի Ֆեյսբուքի էջում։

 

 

«Շնորհակալություն եմ հայտնել Ադրբեջանի կողմից Գորիս-Ստեփանակերտ մայրուղու (եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցք) արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի առթիվ Եվրոպական խորհրդարանի բանաձևի ընդունմանը սատարելու և Արցախի ժողովրդի իրավունքներին, ազատություններին և անվտանգությանը ցուցաբերվող մշտական աջակցության համար։

 

Քննարկել ենք շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներն ու դրանց հաղթահարման ուղիները, ինչպես նաև Ադրբեջանի հանցավոր քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ ձեռնարկվելիք տարբեր գործողություններ»,- նշված է գրառման մեջ։