Սուրեն Պապիկյանը և Սերգեյ Շոյգուն քննարկել են պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր
		10.02.2023 . Միջազգային


ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ։
 
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։