Հայաստանի նախագահը ցավակցել է Անկարային ու Դամասկոսին

Հայաստանի նախագահը ցավակցել է Անկարային ու Դամասկոսին



Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին երկրաշարժի զոհերի կապակցությամբ ցավակցել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
«Իմ անկեղծ ցավակցությունները Թուրքիային և  Սիրիային՝ ավերիչ երկրաշարժի ողբերգական հետևանքների և անմեղ մարդկանց զոհվելու կապակցությամբ։

Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում բոլոր տուժածներին»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հայաստանի նախագահը: