Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փոքրիկ խաղահրապարակ Կաջո գյուղում

Փետրվարի 4-ին` Ախալքալաքի մունիցիպալիտետի Կաջո գյուղի մանկապարտեզի բակում բացվեց  խաղահրապարակ։ Այն գյուղի ակտիվ երիտասարդների նախագիծն է, որը իրականացրել է «Կանայք հանուն Ջավախեթիի ապագայի» համար կքզմակերպությունը  «Տասո» հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Արարողությանը ներկա էին Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, տեղական ինքնակառավարման մարմնի այլ ներկայացուցիչներ, Կաջո գյուղի բնակիչներ և հյուրեր։
Նախագծի հեղինակների խոսքով, նպատակը երեխաների  համար գյուղում  ուրախ ժամանց և  զբաղվածություն ստեղծելն է։
Բացման հանդիսավոր արարողությունից հետո, նախագծի հեղինակները պատմեցին նախագծի ընթացքի մասին, այնուհետև հանդես եկան երաժշտական և պարային տարբեր համարներով։
Ազգանուշ Իսրաելյանի խոսքով սա ևս մեկ միջոց է, որպեսզի երեխաները տանից դուրս գան և լավ ժամանակ անցկացնեն։ 
«Կանայք Ջավախեթիի ապագայի համար»  կազմակերպության տնօրեն Դալի Աղդգոմելաձեի խոսքով, այսօրինակ նախաձեռնությունները նպաստում են  գյուղական համայնքի ակտիվացմանը։ 
Նշենք, որ գյուղացիները մեծ ոգևորությամբ ընդունեցին մանկապարտեզի բակում խաղահրապարակի բացումը: Նրնաց խոսքով սա նոր ու լավ հնարավորություն է երեխաների առօրյան մի փոքր ավելի հետաքրքիր դարձնելու համար։